Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

Այդ անկանխատեսելի Մոուրինյոն

Այդ անկանխատեսելի Մոուրինյոն
23.03.2018 | 04:19

«Արսենալից» «Մանչեստր Յունայթեդ» տեղափոխված Ալեքսիս Սանչեսը, որը նաև Չիլիի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է, անդրադարձել է «կարմիր սատանաների» կազմում իր հարմարվելու մասին. «Ինքս իմ նկատմամբ պահանջկոտ եմ, ավելին էի սպասում: «Մանչեստր» տեղափոխվելուց հետո բարդ էր նոր իրավիճակին հարմարվելը: Նույնիսկ մտածում էի հավաքականի առաջիկա խաղերին մասնակցելուց հրաժարվելու մասին: Ակումբի փոփոխությունն ինձ լավ գաղափար էր թվում: Առաջին անգամ եմ այլ թիմ տեղափոխվել հունվարին: Սակայն դա այդքան էլ հեշտ չէր»:


Ֆուտբոլիստը, բնականաբար, չի խորացել այլ մանրամասների մեջ, թեպետ դրանք նույնքան ակնհայտ են: Մոուրինյոն, հարկավ, այն մարզիչը չէ, որը պատահական ընտրություն է անում, սակայն նա որքան հայտնի է ֆուտբոլիստ հայտնաբերելու, նրան նոր զարկ տալու որակներով, նույնքան էլ հակառակի մեջ է հայտնի: Նա ֆուտբոլում միայն իրեն է սիրում ու ճանաչում, ինչպես գիտի ֆուտբոլիստին պաշտպանել, այնպես էլ տիրապետում է ֆուտբոլիստ կործանելու արվեստին: Նա մարդ է, որը չի կարող ապրել առանց կոնֆլիկտների ու կարող է մերժել անգամ հայելուն, եթե այն իր ուզածի պես իրեն չցուցանի: Իհարկե, դժվար է ասել, թե որքանով էր ճիշտ Սանչեսի ընտրությունը, սակայն այն, որ մեր Մխիթարյանը նրանից հեռանալով ճիշտ քայլ կատարեց, թերևս անժխտելի է: Տեսնենք, թե առժամանակ անց Սանչեսն ինչպես կարտահայտվի «Յունայթեդ» իր տեղափոխվելու մասին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2311

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ